Հեղինակ: Սամվել Մխիթարյան

ՀայաստանՍոցիալական

Պետական սահմանը հատելիս անձնագրերում դրվող կնիքներում այլևս չի լինի Արարատ լեռան պատկերը

Սեպտեմբերի 11-ին ՀՀ կառավարությունը հաստատեց սահմանահատման կնիքների փոփոխության նախագիծը, ըստ որի՝ 2025 թ. նոյեմբերի 1-ից կդադարեցվի անձնագրային կնիքներում Արարատ լեռան պատկերն օգտագործելը։ Հիմնավորման մեջ նշվում է, որ փոփոխությունը «մաքուր տեխնիկական է»․ նպատակ ունի նվազեցնել կեղծման ռիսկերը, բարձրացնել ընթեռնելիությունն ու ապահովել միջազգային չափանիշներին համապատասխանություն։

Կարդա ավելին
ՀայաստանՍոցիալական

Սիմոն Բաբայանը վերընտրվեց Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում

Սեպտեմբերի 13-ին անցկացված Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովում Սիմոն Բաբայանը վերընտրվեց Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում։ Դեռևս հրապարակված տվյալներով՝ ժողովին մասնակցել է 1,411 փաստաբան, նրանցից 1,383–ը կողմ է քվեարկել Բաբայանի թեկնածությանը՝ մասնակցող քվեարկողների 98 տոկոսը։

Կարդա ավելին
ՀայաստանՄշակույթ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը (ժողովուրդը նաև ասում է Սբխեչ)՝ հինգ տաղավար տոներից վերջինը։ Այն նվիրված է Տիրոջ սուրբ խաչի վերադարձին՝ պարսկական գերությունից և Երուսաղեմում վեր կանգնեցմանը։ Խաչվերաց բառացիորեն նշանակում է «խաչը վեր բարձրացնել»։

Կարդա ավելին
ՀայաստանՏնտեսություն

Հայաստանում էլեկտրական մեքենաների լիցքավորման կանոնները կպարզեցվեն

Էլեկտրական տրանսպորտային միջոցների լիցքավորման հետ կապված նոր օրինագիծ է դուրս եկել։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը նշել է, որ գործնականում էլեկտրական մեքենաների լիցքավորման գործընթացում առաջանում են դժվարություններ, որոնց հատկապես հաճախ բախվում են բազմաբնակարան շենքերի բնակիչները։

Կարդա ավելին
ՀայաստանՍպորտ

90 րոպե երկրպագել, բայց մնալ ծարավ

Հայաստանը վերջին օրերին ֆուտբոլով էր ապրում։ Երևան ժամանեց աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն։ Ֆուտբոլասերները անհամբերությամբ սպասում էին նրա խաղին։ Ռոնալդուն ու խաղընկերները կարողացան հաղթանակի հասնել Հայաստանի հավաքականի նկատմամբ, իսկ ֆուտբոլի լեգենդներից մեկը դուբլ ձևակերպեց։ Օրեր անց Հայաստանի հավաքականն էլ հաղթեց Իռլանդիայի ընտրանուն։ Այն ուրախանալու մեծ առիթ տվեց երկրպագուներին։

Կարդա ավելին
ՀայաստանՏեխնոլոգիա

Ալբանիայում արհեստական բանականությունը կդառնա պետական գնումների նախարար

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ նոր կառավարության կազմում պետական գնումների նախարարի պաշտոնը վստահվում է արհեստական բանականության (ԱԲ) համակարգին՝ «Diella»-ին։ Ռաման խոստանում է, որ Diella-ն ապահովելու է գնումների լիարժեք թափանցիկություն։

Կարդա ավելին
ՀայաստանՔաղաքականություն

Սահմանագծումը կշարունակվի Սյունիքում

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը վերջին ամիսներին ստացել է նոր ընթացք։ Եթե նախորդ տարի հայտարարվում էր, որ աշխատանքները սկսվելու են հյուսիսից՝ Տավուշի ուղղությունից, ապա այժմ պաշտոնական հաղորդագրությունները վկայում են, որ առաջնահերթությունը տեղափոխվել է դեպի հարավ՝ Սյունիք։ Այս փոփոխությունն ակնհայտորեն համընկնում է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագրի հետ, որով նախատեսվում է Սյունիքի մարզով անցկացնել «Թրամփի ուղի» կոչվող ռազմավարական ճանապարհը։

Կարդա ավելին
ՀայաստանՔաղաքականություն

«Թրամփի ուղու» համար ԱՄՆ-ը Հայաստանին կտրամադրի 145 միլիոն դոլար

Հրապարակված տեղեկությունները, թե ԱՄՆ-ն Հայաստանին 145 միլիոն դոլար կտրամադրի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրագործման համար, հնչում են մի կողմից որպես տնտեսական հնարավորություն, մյուս կողմից՝ լուրջ սպառնալիք։ Այս մասին այսօր ասել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։

Կարդա ավելին
Նորաձևություն

Արդյո՞ք Երևանում փոփոխությունները նվազեցրել են խցանումները

Հայաստանում մոտ 44,000 տրանսպորտային միջոց ավելացել է վերջին մեկ տարվա ընթացքում, իսկ Երևան քաղաքում գրանցված տրանսպորտային միջոցները ավելացել են մոտ 11,912–ով։ Սա ուղիղ ազդեցություն է ունենում Երևան քաղաքում երթևեկության վրա, որովհետև բոլոր տրանսպորտային միջոցները ինչ֊որ մի պահի դառնում են երթևեկության մասնակիցներ։

Կարդա ավելին