Day: 17/10/2025

Եկեղեցու շուրջ կրկին սկանդալ է․ այժմ էլ այլ հոգևորականների ձայնագրություններ են հայտնվել համացանցում

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ քննության առարկա կդառնա համացանցում տարածված ձայնագրությունը, որտեղ ենթադրաբար ներգրավված են Մայր աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Վեհափառի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը։

Կարդա ավելին

Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորն ու պրոռեկտորը ձերբակալվել են

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը։ Այդ մասին տեղեկացրին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Կարդա ավելին

Արդյունաբերական հակադրությունները Հայաստանում․ գինու և կոնյակի արտադրությունը անկում է ապրել

Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալը 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է մոտ 1 տրիլիոն 770 միլիարդ դրամ, ինչը 8 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Կարդա ավելին

Ռուսաստանում գտնվելու ժամկետի նոր սահմանափակումները կարող են վերացվել․ ի՞նչ պետք է իմանան հայ վարորդները

ԵԱՏՄ երկրներից (Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան և Բելառուս) վարորդների համար Ռուսաստանում գտնվելու ժամկետի սահմանափակումները կարող են վերացվել, հայտնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից

Կարդա ավելին

Կասեցվել է «Զավիկի ղարսի» ևս երկու մասնաճյուղի գործունեությունը սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեսուչները ստուգում են իրականացրել «Լևոն 888» և «Արմեն Մելքումյան 4242» ՍՊԸ-ներին պատկանող («Զավիկի ղարս») հանրային սննդի կետերում։

Կարդա ավելին

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվեց 2 ամսով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել է երկու ամսով։ Որոշման մասին տեղեկությունը հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։

Կարդա ավելին