Day: 23/10/2025

Հայաստանի կառավարությունն աջակցություն կտրամադրի կոնյակի սպիրտ արտահանողներին

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը պետական աջակցություն տրամադրել կոնյակի սպիրտ արտահանող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին։

Կարդա ավելին

Հայաստանում շաքարային դիաբետ ունեցող երեխաներին տրամադրվելու են նոր չափիչ սարքեր

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել շաքարային դիաբետով երեխաներին ժամանակակից, ոչ ինվազիվ (առանց ներարկման) գլյուկոզայի չափման սարքեր տրամադրելու վերաբերյալ։

Կարդա ավելին

Հունվարի 27-ը կսահմանվի Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր

ՀՀ կառավարությունը հաստատել է որոշում, ըստ որի՝ հունվարի 27-ը կդառնա «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր» և կհռչակվի ոչ աշխատանքային օր: Այս փոփոխությունը ներառվելու է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում:

Կարդա ավելին

Գյումրիում կալանավորվել է «Մեր ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել փաստաբան, «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է շարժման մամուլի ծառայությունը։

Կարդա ավելին