Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը տարեկան ժողովի ընթացքում հայտարարել է, որ ՏՏ ընկերությունների աշխատակիցների թիվը 2024 թվականին նվազել է շուրջ 2000-ով։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականի վերջի դրությամբ ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտներում աշխատել է շուրջ 45,6 հազար մարդ։
Կարդա ավելինOpenAI-ն մերժել է միլիարդատեր Իլոն Մասկի` 97.4 միլիարդ դոլար արժողությամբ գնման առաջարկը՝ հայտարարելով, որ ընկերությունը վաճառքի ենթակա չէ։ Սրա մասին հայտնել է The Guardian-ը՝ հավելելով, որ սա ընկերության խորհուրդը միաձայն մերժել է Մասկի վերջին փորձը։
Կարդա ավելինTikTok-ը կրկին հասանելի է դարձել ԱՄՆ-ում։ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավելվածի հասանելիությունը կվերականգնի իր՝ իշխանության վերադառնալուց հետո։ Սրա մասին հաղորդում է Reuters-ը։
Կարդա ավելինՉինական TikTok հավելվածի ներկայացուցիչները հերքել են լուրերն այն մասին, թե չինական ByteDance Ltd ընկերությունը կարող է Իլոն Մասկին վաճառել TikTok-ը։ Սրա մասին հունվարի 13-ին գրել էր Bloomberg-ը։
Կարդա ավելինԷկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տարեկան ամփոփիիչ մամուլի ասուլիսում հայտնել է, որ գերատեսչությունը նախատեսում է օգտագործված հեռախոսների և դյուրակիր համակարգիչների վերավաճառքի համար trade-in համակարգ ներդնել։ Այսինքն՝ օգտագործված ապրանքները կարելի է գնել ֆիզիկական անձանցից կամ ձեռնարկություններին, վերանորոգել ու վաճառել դրանք։
Կարդա ավելինԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ամփոփել է 2024 թվականի կատարած աշխատանքները։ Նա անդրադարձել է պաշտպանական նոր տեխնոլոգիաների, իսպանական ընկերության՝ հայկական արբանյակի գնահատականի, ռազմարդյունաբերական գործարանների պարտքերի մասին։
Կարդա ավելինԿառավարությունը դեկտեմբերի 27-ի նիստի ժամանակ հավանություն է տվել «Արհեստական բանականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվեցիայի ստորագրմանը։
Կարդա ավելինStarlink-ը Հայաստանում գործունեություն ծավալելու իրավունք է ստացել: Սրա մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Կարդա ավելինԵրբ լսում ենք «լվացքի մեքենա» արտահայտությունը, անմիջապես պատկերացնում ենք հագուստ կամ աման լվացող տեխնիկա։
Կարդա ավելին