ՀայաստանՄշակույթ

Անահիտ աստվածուհու արձանի ցուցադրությունը դիտել է 45 հազար մարդ․ այն ռեկորդային է Հայաստանի համար

Հայաստանի պատմության թանգարանում անցկացվող «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը դարձել է նորանկախ Հայաստանի ամենահաճախ այցելվող ցուցահանդեսը։ Վեց ամսվա ընթացքում այն դիտել է ավելի քան 45,000 մարդ։

Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշեց, որ ցուցադրությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել, իսկ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը այն համարեց 2024-2025 թվականների կարևորագույն մշակութային իրադարձություններից մեկը։

Ցուցադրության շրջանակում ներկայացված են Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի գլուխն ու ձեռքը, որոնք ավելի քան մեկ դար պահվել են բրիտանական թանգարանում և 2023-ի սեպտեմբերին բերվել Հայաստան։ Ցուցադրությունը կշարունակվի մինչև ապրիլի 10-ը։

Նշենք նաև, որ նախորդ տարվա հոկտեմբերին «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունից հետո Հայաստանի պատմության թանգարան մուտքերը 30 մլն դրամից ավելին են կազմել։