ՀայաստանՄշակույթ

Երևանի այգիներում կանցկացվի «Երևանի գիշերները» խորագրով դասական երաժշտական համերգաշար

Երևանի այգիներում այս սեպտեմբերին կանցկացվի «Երևանի գիշերները» խորագրով դասական երաժշտական համերգաշար, որի նպատակն է բարձրաճաշակ երաժշտությունը հասցնել քաղաքի բնակիչներին և հյուրերին՝ բացօթյա միջավայրում վայելելու հնարավորություն տալով։ Համերգները կկայանան մայրաքաղաքի տարբեր այգիներում և հանդիսատեսին հնարավորություն կտան հանգստի ու զբոսանքի ժամանակ վայելել ինչպես հայ, այնպես էլ ռուս և եվրոպացի ճանաչված կոմպոզիտորների սիրելի ստեղծագործությունները՝ առանց համերգասրահ այցելելու անհրաժեշտության։

Համերգաշարին հանդես կգա «Կանտատա» անսամբլը, որի կազմում են մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը, ՀՀ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Ելենա Վարդազարյանը դաշնամուրով, միջազգային մրցույթների դափնեկիր Գայանե Աբրահամյանը ջութակով և թավջութակահար Գառնիկ Ենգիբարյանը։

Բացօթյա երեկոները կկայանան Սիրահարների այգում սեպտեմբերի 12-ին, Մերգելյան այգում սեպտեմբերի 14-ին և Սիզնս այգում սեպտեմբերի 15-ին՝ ժամը 19:00-ից, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կանտատա» ՀԿ-ի նախաձեռնությամբ։

Սեդա Մարտոյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով