ՀայաստանՄշակույթ

Վայոց ձորում 9-րդ անգամ կանցկացվի Գաթայի փառատոնը

Վայոց ձորի Խաչիկ գյուղում արդեն 9-րդ անգամ կկայանա Գաթայի փառատոնը՝ մի միջոցառում, որը դարձել է գյուղի ամենասիրված ավանդույթներից մեկը։ Փառատոնը ոչ միայն տոն է գյուղի բնակիչների համար, այլև կարևոր զբոսաշրջային իրադարձություն՝ նպաստելով տեղական տնտեսության աշխուժացմանը։

Փառատոնի ընթացքում այցելուները կարող են տեսնել և համտեսել ավանդական ու նորարարական գաթաներ, ծանոթանալ արհեստների ու տեղացի արվեստագետների աշխատանքներին, ինչպես նաև տեղում հետևել գաթանների զարդանախշման հմտություններին։ Բնակիչները իրենց բերքն ու բարիքը նույնպես ներկայացնում են տաղավարներում՝ նպաստելով տեղական տնտեսության ակտիվացմանը։

Միջոցառմանը կլինեն նաև համերգային ծրագրեր՝ տեղական և հանրահայտ կատարողներով, ներառյալ ազգագրական երգ ու պարի համույթներ և ժամանակակից երաժշտություն։

Սեդա Մարտոյան