ԱշխարհՄշակույթ

Հայտնի է, թե որքան գումար է ծախսվել Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման համար

Ավերիչ հրդեհից հինգ տարի անց Փարիզի Աստվածամոր տաճարը կվերաբացվի դեկտեմբերի 7-ին։ Տոնակատարությունները կսկսվեն դեկտեմբերի 6-ին: Այդ օրը տաճար կվերադառնա 2019 թվականին հրդեհից փրկված Տիրամոր և մանկան 14-րդ դարի արձանը։ Սրա մասին հայտնել է Փարիզի արքեպիսկոպոս Լորան Ուլրիխը մամուլի ասուլիսում։

Ընդհանուր առմամբ՝ հրդեհից հետո մոտ 843 միլիոն եվրո է նվիրաբերվել վերակառուցման համար: 

Անցյալ շաբաթ Աստվածամոր տաճարի զանգերը առաջին անգամ ղողանջեցին 2019 թվականի ապրիլից հետո։ Վերաբացումից հետո ակնկալվում է տարեկան մոտ 14 միլիոնից մինչև 15 միլիոն այցելու Նոտր Դամում։

Սպասվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերաբացման արարողությունից առաջ կարճ ելույթ կունենա տաճարի առջև։

Վերաբացմանը ավելի քան մեկ շաբաթ կհաջորդեն տոնակատարություններ, ներառյալ պատարագներ հրշեջների և 2000 բանվորների ու արհեստավորների համար, ովքեր փրկել են շենքը և օգնել վերանորոգել այն։