ՀայաստանՄշակույթ

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը

Իսպանայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանի մասնակից Լեոն 125 միավորով հայտնվել է 8-րդ հորիզոնականում։ Նա մրցույթին ներկայացել է «Cosmic friend» երգով։ Լեոն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել:

Այս տարի մրցույթում հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Անդրիա Պուտկարաձեն՝ 239 միավորով։

Ժյուրիի քվեարկության արդյունքներով Հայաստանին 12 միավոր են տվել Վրաստանը և Ֆրանսիան։ Հայաստանի ժյուրին իր 12 միավորը տվել է Վրաստանին։