ՀայաստանՄշակույթ

Հոկտեմբերի 20-ին Վայոց ձորում տեղի է ունենալու «Ընկույզի փառատոն»

«Ընկույզի փառատոնն» այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 20-ին Վայոց ձորի Հերհեր բնակավայրում։

Բնակավայրը մարզկենտրոն Եղեգնաձորից 32 կմ հեռավորության վրա է գտնվում։

Փառատոնի ներկայացվելու են Վայոց ձորի մարզի գյուղերի արտադրանքը, զբոսաշրջային հնարավորությունները, ուտեստները, ավանդույթները։

Հայաստանում բնակչությամբ ամենափոքր մարզում՝ Վայոց ձորում ամեն տարի կազմակերպվում են մի քանի փառատոններ՝ Արենի գինու փառատոն, գաթայի փառատոն, այս տարի նաև «Ֆեստիվառ» զբոսաշրջային երաժշտական փառատոնը։ Փառատոններին ցուցադրվում են տեղական գինիները, սնունդը և ավանդույթները։

Շուշան Ասրյան