
Հայտնի են տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները
2024 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել ծագումով հայ Դարոն Աճեմօղլուն։ Նրա հետ մրցանակը կիսել են Սայմոն Ջոնսոնը և Ջեյմս Ռոբինսոնը։ Նրանց հետազոտությունը ուսումնասիրում է գաղոթացման հետևանքները՝ հասկանալու համար այն խնդիրը, որ գլոբալ անհավասարությունը մինչև այսօր պահպանվում է որոշ երկրներում, հատկապես այն երկրներում, որտեղ կոռուպցիա և բռնապետություն է տիրում։ Նրանք իրենց հետազոտություններում ցույց են տվել, թե ինչ վատ հետևանքներ կարող է ունենալ գաղութատիրությունը՝ մատնանշելով դրանց ներսում մարդկանց մահվան բարձր ցուցանիշներն ու բարեկեցության բացակայությունը։
Տարոն Աճեմօղլուն հայկական ծագմամբ ամերիկացի տնտեսագետ է։ Նա ծնվել է 1967 թվականին Թուրքիայում։ Աճեմօղլուն և Ջոնսոնն աշխատում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում, Ռոբինսոնը՝ Չիկագոյի համալսարանում: