ՀայաստանՏնտեսություն

Երասխում չկառուցված գործարանը բացվեց Արարատում

Արարատ համայնքում 31 մլն դոլար ներդրումով բացվել է GTB Steel ամրանների գործարանը։

Նախկինում գործարանը նախատեսվում էր կառուցել Երասխ համայնքում, սակայն 2023 թվականի ամռանը ադրբեջանական զինուժի ​​գնդակոծությունների պատճառով որոշվեց գործարանի կառուցումը տեղափոխել Արարատ համայնք։ Գործարանի արտադրողականությունը կազմում է տարեկան 112,800 տոննա: Իրականացվել է 31 միլիոն դոլարի ներդրում: Գործարանն ունի 240 աշխատակից, որոնց թիվն առաջիկա 3 տարվա ընթացքում նախատեսվում է ավելացնել՝ գերազանցելով 500-ը:

 Արտադրության համար որպես հումք ծառայում է ջարդոնը և սպունգային երկաթը։ Վերջնական արտադրանքը ներառում է պողպատե ամրաններ, խողովակներ, աղացման գնդեր, տաք և սառը գլանվածքով պարույրներ: