
Հայաստան-Իրան-Հնդկաստան երթուղին կարող է կյանքի կոչվել
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հնդկաստան-Իրան-Հայաստան տրանսպորտային երթուղու գործարկման շուրջ եռակողմ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։ Սրա մասին հայտարարել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Կա պայմանավորվածություն, բայց մենք պետք է աշխատենք ժամկետների վրա, — ասել է դեսպանը։
Այս երթուղու վերաբերյալ Սոբհանին նշել է, որ ներկայումս ոչինչ չի խանգարում նախագծի իրականացմանը։ Նրա խոսքով՝ այս տրանսպորտային միջանցքում Հայաստանը դիտարկվում է որպես Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող օղակ։
Հայաստանով անցնող ճանապարհը կարևոր է Իրանի և Հնդկաստանի համար։ Երկրները ցանկանում են իրենց ապրանքների մատակարարումները ընդլայնել։ Երթուղին կլինի այսպես․ Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան-Բուլղարիա կամ Հունաստան-Ռուսաստան։