ՀայաստանՏնտեսություն

Հայաստանում կաթնամթերքի արտադրությունը աճել է, կաթինը՝ նվազել

Հայաստանի կաթնամթերքի արտադրությունում նկատվում է կայուն աճ։ 2025 թվականի առաջին կիսամյակում կաթնամթերքի մի շարք արտադրատեսակներում նկատվել է արտադրության ավելացում։ Պանրի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 5%-ով և կազմել ավելի քան 12,300 տոննա, ինչը վկայում է ոլորտի արդյունավետ զարգացման և ներքին պահանջարկի աճի մասին։

Կարագի արտադրությունը ևս աճել է 1.7%-ով՝ հասնելով 1,405 տոննայի։ Միևնույն ժամանակ կաթնաշոռի և թթվասերի արտադրությունը աճել է ավելի քան 22 տոկոսով, համապատասխանաբար հասնելով 1․405 և 3,770 տոննայի։

Մածունի արտադրությունն աճել է 3.4%-ով և կազմել 5,091.6 տոննա։

Պաղպաղակի արտադրությունը մեծացել է 11.5%-ով և կազմել ավելի քան 6.5 միլիոն լիտր, ինչը խոսում է ամառային սեզոնի և շուկայում դրա պահանջարկի բարձրացման մասին։ Բացի այդ, Հայաստանը մեծ քանակությամբ պաղպաղակ է արտահանում նաև հարևան երկրներ։ Միայն այս տարի Վրաստանը Հայաստանից 107 տոննա՝ շուրջ 415 հազար դոլարի պաղպաղակ է գնել։

Չնայած կաթնամթերքի արտադրության մեջ աճին՝ կաթի արդյունահանումը նվազել է 0.3%-ով, կազմելով գրեթե 4,934 տոննա։ Սա նշանակում է, որ վերը նշված արտադրատեսակները հիմնականում պատրաստվում են կաթի փոխարինիչներով։