ՀայաստանՏնտեսություն

Հայ-չինական տնտեսական հարաբերությունները վերջին 5 տարիներին զգալիորեն աճել են

Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը նշել է, որ Հայաստանն ու Չինաստանը կարող են սերտորեն համագործակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Հայաստանում արդեն իրականացվում են համագործակցության ծրագրեր, օրինակ՝ Չինաստանից ներկրված էլեկտրամոբիլները։ Այս համագործակցությունը կնպաստի երկու երկրների տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային խաղաղությանը։

Պեկինը հույս ունի, որ հայ-չինական հարաբերությունները նոր նվաճումների կհասնեն և պատրաստ է աջակցել երկկողմ հարաբերությունների և Հայաստանի ընդհանուր զարգացմանը։  

Այս համատեքստում կարելի է նշել, որ 2019 թվականից հետո երկրների միջև առևտրաշրջանառությունը զգալիորեն աճել է։