
Գյուղատնտեսության արտադրանքի մեջ անասնաբուծությունը շարունակում է առաջատարը մնալ
2023 թվականին Հայաստանի գյուղատնտեսական համախառն արտադրանքի կառուցվածքի գծապատկերը ցույց է տալիս, որ գյուղատնտեսությունը հիմնականում կենտրոնացած է կենդանական ծագման մթերքների վրա։
Համաձայն պաշտոնական տվյալների, մսի և կաթի արտադրանքները զբաղեցնում են համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը։ Մսի համախառն արտադրանքը 2023 թվականին Հայաստանում կազմել է ամբողջ արտադրանքի 30.5%, կաթինը՝ 11.4%-ը։ Սա վկայում է այն մասին, որ անասնաբուծությունը շարունակում է մնալ Հայաստանի գյուղատնտեսության շարժիչ ուժը։
Հաջորդ հորիզոնականները արդեն պատկանում են բանջարեղենին։ 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 62 հազար տոննա թարմ պտուղ–բանջարեղեն և ջերմոցային ծաղիկներ, ինչը 10 հազարով ավելի է 2023 թվականի ցուցանիշներից։
Այնուամենայնիվ կարտոֆիլի արտադրանքը շարունակում է գերազանցել հացահատիկին։ Հայաստանը հացահատիկի օաշարներ ներմուծում է հիմնականում Ռուսաստանից։