ՀայաստանՏնտեսություն

Սևանա լճի տարածքից 2 ձկնորսական նավակ է առգրավվել․ հայտնաբերվել են խախտումներ

Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրի ափամերձ տարածքից էկոպարեկները առգրավվել են ձկնորսական 2 նավակ։ Այս մասին հայտարարություն է տարածել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Վարդենիս-Մարտունի ավտոմայրուղում «Վազ 2104»  մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 60.2 կգ սիգ տեսակի ձուկ։ Այն նույնպես առգրավվել է։

Շիրակի մարզի Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայի տարածքում նույնպես արձանագրվել է սիգի ապօրինի վաճառք։ Հայտնաբերված 15 կգ (45 հատ) սիգ տեսակի ձուկն առգրավվել է։

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվում են տարբեր միջոցառումներ՝ սիգ ձկնատեսակի, ձկնկիթի վաճառքի դեպքերը կանխարգելելու նպատակով։ Համաձայն օրենքի՝ 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2025թվականի հունվարի 20-ը արգելվել է սիգի որսը Սևանա լճում։