
Նախատեսվում է Արդարադատության ակադեմիայի ունկնդիրներին պետբյուջեից կրթաթոշակ չտալ
Առաջարկվում է, որ Արդարադատության ակադեմիայի ունկնդիրները պետական բյուջեից կրթաթոշակ չստանան։ Սրա մասին հայտնի է դառնում իրավական ակտերի միասնական հարթակում։
Նախագծով առաջարկվում է օրենքից հանել Արդարադատության ակադեմիայի կողմից պետական բյուջեի միջոցների հաշվին մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակ վճարելու և դրան ուղղակիորեն վերաբերող կարգավորումները։ Նախագծի մեջ նշվում է, որ այս առաջարկությունը թույլ կտա պետբյուջեի միջոցների օգտագործումը դարձնել ավելի թիրախային և հիմնավորված։ Այդ գումարները կծառայեն ակադեմիայի կարիքների բավարարման և կարողությունների զարգացման համար:
Ըստ գործող կարգի՝ երբ ունկնդիրը, ակադեմիայում մասնագիտական ուսուցման ընթացքում, շարունակում է իր աշխատանքային պարտականությունների կատարումը՝ գործատուի հետ համաձայնեցված կարգով, և միաժամանակ պետական բյուջեից ստանում է կրթաթոշակ: Այնինչ, կրթաթոշակի նպատակը կրած ծախսերը փոխհատուցելը պետք է լիներ, այլ ոչ՝ լրացուցիչ դրամական օժանդակությունը: