ԱշխարհՀայաստան

«Միսս Տիեզերք»-ում Հայաստանի` ազգությամբ ռուս պատվիրակը հրաժարվել է մասնակցությունից

«Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում Հայաստանի՝ ազգությամբ ռուս պատվիրակ Իրինա Զախարովան չի մասնակցի մրցույթին։ Այս մասին հայտնում է «Միսս Տիեզերք Հայաստանը» իր ինստագրամյան էջում։

Զախարովան մրցույթին մասնակցելուց հրաժարվել է «ընտանեկան հանգամանքների բերումով»։

«Միսս տիեզերք Արմենիա» մրցույթն անցկացվել էր Մոսկվայում, որի արդյունքում ընտրվել էր ազգությամբ ռուս Իրինա Զախարովան։ Այս հանգամանքը բազմաթիվ քննադատությունների առիթ էր ոլորտի ներկայացուցիչներին։

Շուշան Ասրյան