ՀայաստանՍնունդ

Ռուսաստանից Հայաստան ներկրվող 190 ցլիկների խմբաքանակի փաստաթղթերը կեղծված են եղել․ նրանք մնացել են Գոգավանի անցակետում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անդրադարձել է մամուլում տարածված լուրերին՝ կապված Գոգավանի անցակետում 10 օր կանգնած մնացած բեռնատարների հետ, որոնք բեռնված են 190 ցլիկներով: ՍԱՏՄ մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանի փոխանցմամբ՝ կենդանիների ուղեկցող փաստաթղթերը կեղծված են եղել:

Հիշեցնենք, որ արդեն 2 օր է մամուլում տեղեկություններ են տարածվում Գոգավանի անցակետում մնացած 2 բեռնատարների մասին։ Ներմուծող ընկերությունից հայտնել են, որ նրանց ո՛չ թողնում են մուտք գործել Հայաստան, ո՛չ էլ հետ գնալ Ռուսաստան։