Վարժական հավաքներից խուսափելու համար սահմանվելու է տուգանք կամ ազատազրկում
Հայաստանում առաջիկայում կսահմանվի պատասխանատվություն՝ վարժական հավաքներին չներկայանալու կամ խուսափելու համար։ Խուսափելը կպատժվի տուգանքով՝ մինչև աշխատավարձի 20-ապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ 2 ամսից մինչև 3 տարի։
Եթե խուսափումը կատարվել է դիտավորությամբ՝ վնաս պատճառելով կամ խարդախությամբ, ապա պատիժը կկազմի 2-5 տարվա ազատազրկում։ Մինչդեռ անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե կամովին ներկայանա և մասնակցի վարժական հավաքին։
Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ, որոնք շուտով կքննարկվեն նաև Ազգային ժողովում։ Նախագծով առաջարկվում է խստացնել պատասխանատվությունը այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր խուսափում են վարժական հավաքներից՝ տարբեր խաբեությունների, ինքնաբորբոքման, կեղծ փաստաթղթերի կամ հիվանդություն ձևացնելու միջոցով։
Ըստ նախագծի՝ զինվորական կոմիսարիատներին օժանդակելու նպատակով վարժական հավաքների կազմակերպման գործընթացում կներգրավվի ռազմական ոստիկանությունը։