
Խորհրդարանը հաստատել է առողջապհության բարելավման համար 45,3 մլն եվրո արժողությամբ վարկը
Հայաստանի Ազգային ժողովը քննարկել է Վարկային համաձայնագիր Ասիական զարգացման բանկի հետ, որը նպատակ ունի բարելավել առողջապահական համակարգի որակը: Համաձայնագրով նախատեսվում է ներգրավել 45,3 մլն եվրո, որոնք կօգնեն ապահովել բուժհաստատությունների ավելի լավ ծառայություններ և զարգացնել ոլորտը:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը նշել է, որ Վարկի գումարը կօգտագործվի աստիճանաբար՝ միայն այն դեպքում, երբ տարիների ընթացքում ծրագիրն իր նպատակներին հասնի և դրա արդյունքները հաստատվեն
Այս գումարով կկառուցվեն նոր առողջապահական կենտրոններ, կզարգանա մարդկային կապիտալը, կթվայնացվի հաշվետվությունը, կլավացվեն լիցենզավորման գործընթացները, կձեռնարկվեն էլեկտրոնային առողջապահության բարելավումներ և կմեկնարկի հեռաբժշկության պիլոտային ծրագիր, որը թույլ կտա բուժօգնություն տրամադրել նաև հեռավոր գյուղերին:
Վարկը եվրոյով է, տոկոսադրույքը՝ փոփոխվող։ Այն սպասարկվում է տարին երկու անգամ, ժամկետը 18 տարի է, արտոնյալ ժամանակահատվածը՝ 7 տարի: Վարկը պետք է լիովին վերադարձվի մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։