ՔԿ-ն բացահայտել է հերթական «զանգերի կենտրոնը»
Քննչական կոմիտեի կողմից բացահայտվել է հերթական «զանգերի կենտրոնը»։ Սա այս տարվա արդեն 5-րդ դեպքն է։
Խուզարկություններ են իրականացվել թե՛ նշված զանգերի կենտրոնում, թե՛ կազմակերպության անդամներից մեկի բնակարանում։
Միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 80 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր, համակարգիչներ, տվյալների կրիչներ, աշխատանքային բջջային հեռախոսներ, որոնց տեսախցիկների հատվածները փակված են եղել։ Բացի այդ՝ հայտնաբերվել են հեռախոսահամարների ցանկեր, զանգերի սցենարներ, զոհերի հետ իրականացված մեսինջերային նամակագրություններ, ինչպես նաև զոհերի անձնագրերի լուսանկարներ և անձնական տվյալներ։
Առգրավվել են նաև հափշտակությունների չափերի վերաբերյալ կազմված թվային հաշվետվություններ, կազմակերպության անդամների դերաբաշխման աղյուսակներ, հարյուրավոր կրիպտոդրամապանակների գաղտնաբառեր, հաշիվներ և դրամական փոխանցումների մանրամասներ։
Հանցավոր կազմակերպության ղեկավարների և անդամների ինքնությունը պարզելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
