
Հայաստանը կրկին հնդկական հաուբիցներ կգնի
ՀՀ ԶՈւ-ն ավարտել է հնդկական ATAGS հաուբիցների փորձարկումները։ Հաուբիցները անցել են բոլոր հնարավոր փորձարկումները, սրա մասին հայտնել է հնդկական IRWA.org-ը։ Այն փորձարկվել է Հայաստանի տարբեր վայրերում։
Այն հաշվարկվում է հայերեն հետագծային հաշվարկման մոդոլում (TCM)՝ հայկական բանակի պահանջով։ Բացի այդ՝ մի քանի փոփոխություններ են կատարվել հայ զինվորականների պահանջներին համապատասխանեցնելու համար։
Փորձարկումներից հետո Հայաստանը ձեռք կբերի ևս 84 հատ ATAGS հաուբից։