
Իսրայելը մտադիր է հարվածել Իրանի նավթային օբյեկտներին
ԱՄՆ-ն Իսրայելի հետ քննարկում է Իրանի նավթային օբյեկտների վրա Իսրայելի հետագա հարվածների հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Նա ավելի վաղ հայտարարել էր, որ չի աջակցի Իսրայելին’ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարվածի դեպքում:
Ըստ Բայդենի՝ քննարկվում են նաև հարձակումներին ԱՄՆ-ի աջակցության հարցերը։
Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել էր, որ Իրանը «թանկ կվճարի» հոկտեմբերի 2-ի հրթիռային հարձակման համար:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը զգուշացրել է՝ Իրանի դեմ «ամենափոքր» սխալի դեպքում «ավելի ուժեղ և ջախջախիչ» պատասխան կտա Իսրայելին։
Շուշան Ասրյան