ԱշխարհՌազմական

Բելառուսը կունենա ռուսական «Օրեշնիկ» հրթիռային համակարգը, որը հնարավոր չէ որսալ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է հանրապետության տարածքում սպառազինության նոր համակարգեր տեղակայել, այդ թվում՝ «Օրեշնիկ»:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ Բելառուսում «Օրեշնիկ» հրթիռային համակարգը կընդգրկվի իրենց զինված ուժերի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի համալիրում, բայց «Օրեշնիկի» թիրախները կսահմանի Մինսկը:

Պուտինը հավելել է, որ այդ դրանց խմբաքանակը շուտով կհամալրեն Ռուսաստանի և Բելառուսի բանակի սպառազինությունները: Պուտինը կարծում է, որ «Օրեշնիկի» տեղակայումը Բելառուսում հնարավոր կլինի գալիք տարվա երկրորդ կեսին:

Նոյեմբերի 19-ին ուկրաինական կողմը 6 ATACMS-ի և Storm Shadow հրթիռներ է աձակել Բրյանսկի շրջանի ուղղությամբ։ Ի պատասխան դրանց՝ ռուսական կողմը գործարկել է իր նոր «Օրեշնիկ» հրթիռային համակարգը։ Նշվում է, որ այդ հրթիռային համակարգը հնարավոր չէ որսալ, քանի որ այն խոցում է 2,5-3 կմ վայրկյանում։