Իրանը չի լռի, եթե Լիբանանում լայնամասշտաբ պատերազմ սկսվի
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է, որ Իրանն անտարբեր չի մնա Լիբանանում լայնածավալ պատերազմի նկատմամբ։
Նյու Յորքում BRICS-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ նախարարը քննադատել է միջազգային հանրության անտարբերությունը Իսրայելի ռեժիմը կասեցնելու հարցում և կոչ արել Իսրայելի դեմ միջազգային պատժամիջոցներ սահմանել:
Արաղչին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անդրադարձել է տարածաշրջանային իրավիճակին՝ նշելով, որ Իսրայելի նպատակն է ամբողջ տարածաշրջանը ներքաշել լայնամասշտաբ պատերազմի մեջ։
Այս ագրեսիան, որը խլել է հազարավոր անմեղ մարդկանց, այդ թվում՝ կանանց ու երեխաների թանկարժեք կյանքերը, պարզապես պարտադրված պատերազմի ողբերգական հետևանք չէ. դա, ավելի շուտ, հաշվարկված մարտավարություն է Իսրայելի կողմից՝ ահաբեկել ողջ բնակչությանը և հեռացնել նրանց հայրենիքից:
Ըստ նախարարի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անտարբերությունը սպառնում է տարածաշրջանին ներքաշվել լայնամասշտաբ հակամարտության մեջ։
Շուշան Ասրյան
