ԿրթությունՀայաստան

Աստղագիտության միջազգային օլիմպիադայից Հայաստանի թիմը ոսկե մեդալներով է վերադարձել

Սեպտեմբերի 15-22-ը Ռուսաստանի Սոչի քաղաքում կայացած Աստղագիտության 3-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը ներկայացնող երեք ոսկե մեդալ է նվաճել։ Թիմի կազմում մեդալների արժանացել են Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Էմիլ Մուշեղյանը, Գոռ Հասրաթյանը և Նարեկ Գալստյանը։

Օլիմպիադային մասնակցել է շուրջ 20 երկրի 96 դպրոցական։ Այն անցկացվել է երեք փուլով՝ տեսական, գործնական, դիտորդական և թեստային։ Մասնակիցները շրջել են նաև քաղաքում, մասնակցել տարբեր միջոցառումների, բաց քննարկումների և դասընթացների։

Սաթենիկ Ավետիսյան