Նոր կիբերհարձակում այս անգամ օգտատերերի հաշիվներին
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նոր կիբերհարձակում է իրականացվել օգտատերերի WhatsApp հաշիվների և Ֆեյսբուքյան էջերի վրա։
WhatsApp հավելվածում, առանց օգտատերերից ինչ-որ կոդ պահանջելու, անձնական հաշիվներ են ենթարկվել հարձակման։ Բացի դրանից՝ օգտատերերը ավելացվում են ինչ-որ տարօրինակ խմբերում։ Նույն խնդիրը կա նաև Ֆեյսբուքում, ինչը կարող է նաև սպառնալ Ինստագրամին։
Մեդիափորձագետը խորհուրդ է տվել կրկնակի պաշտպանություն ակտիվացնել անձնական էջերում և անջատել WhatsApp-ի այն գործառույթը, ըստ որի՝ անծանոթ մարդիկ կարող են ձեզ ավելացնել ինչ-որ խմբերում։