Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակը տարավ Չինաստանի բաց առաջանությունում
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Չինաստանի բաց առաջանությունում երկրորդ հաղթանակն է տոնել։
Աշխարհի 47-րդ ռակետը 6-2, 7-5 հաշվով առավելության հասավ Էմինա Բեկտասի նկատմամբ։ Հանդիպումը տևեց 1 ժամ 28 րոպե։
Հաջորդ փուլի ուղեգրի համար Էլինա Ավանեսյանը կպայքարի աշխարհի 115-րդ ռակետ, ուկրաինացի Յուլիա Ստարոդուբցևայի հետ։
Առաջին փուլում հայ թենիսիտուհին հաղթել էր ամերիկացի թենիսիստուհի Կառոլին Դոլեյդեին (6-3, 7-5, 6-2)։