ԱշխարհՔաղաքականություն

Վրաստանում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ձայների առավելություն է ստացել «Վրացական երազանք» կուսակցությունը (52,99 տոկոս)։ Չորս ընդդիմադիր միավորումները՝ «Կոալիցիա՝ հանուն փոփոխությունների»-ը, «Միասնություն՝ ազգային շարժում»-ը «Ուժեղ Վրաստան»-ը, «Հանուն Վրաստանի» դաշինքները ընդհանուր առմամբ ստացել են ձայների 38,9 տոկոսը։

Ընտրություններին գրանցված է եղել 18 ընտրական կուսակցություն, որից խորհրդարան մտնելու նախնական հնարավորություն ստացել են 5 դաշինքներ։

Ընտրությունները մի շարք ընտրատեղամասերում լարված պայմաններում են ընթացել։ Որոշ տեղերում ծեծկռտուքներ են եղել, տեսանյութեր են տարածվել նաև, թե ինչպես են փորձել մեծ քանակությամբ քվեաթերթիկներ տեղադրել արկղերում։

Այնուամենայնիվ, նախնական տվյալներով՝ առավելություն ունի «Վրացական երազանք» կուսակցությունը, ով կարող է խորհրդարանում ստանալ 150 մանդատից 90-ը։