ԱշխարհՔաղաքականություն

Ուկրաինական բանակն այսօր լիակատար պարտության եզրին է. Նեբենզի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ուկրաինայի հարցով մշտական ​​ներկայացուցիչ Վ.Ա. Նեբենզին իր ելույթում անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին։

Նեբենզին անդրադարձել է Արևմուտքի մասնակցությանը հակամարտությանը և նշել․

Ըստ Նեբենզու՝ ուկրաինացիները չեն ցանկանում պատերազմել և փորձում են փախչել երկրից։ Նա ընդգծեց Ռուսաստանի վերաբերմունքը ուկարինացիների և Ուկրաինայի ռեժիմի նկատմամբ։

Նեբենզին, անդրադառնալով պատերազմին «արևմտյան ճամբարի», Վաշինգտոնի և նրա «արբանյակների» ներգրավվածությանը, շեշտել է շարունակել «հատուկ ռազմական գործողությունը» այնքան ժամանակ, մինչև դրա խնդիրները լուծվեն ռազմական ճանապարհով։

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, թե մոտ են պատերազմի ավարտին։ Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի առաջնորդներին թույլ տալ ուկրաինական ուժերին օգտագործել այդ երկրների կողմից մատակարարված զենքերը ռուսական տարածքի խորքեր հարվածելու համար:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի իր ելույթում վերահաստատել է Վաշինգտոնի աջակցությունը Ուկրաինային և կոչ արել մյուս երկրներին ապահովել Ուկրաինայի հաղթանակը։

Շուշան Ասրյան