ՀայաստանՔաղաքականություն

Ծառայողական մեքենաների թիվը կհասնի մինիմումի․ Փաշինյան

Կառավարության որոշմամբ պետական 52 մարմնից կվերցվի 423 միավոր տրանսպորտային միջոց, որոնք կամրակցվեն պետական գույքի կառավարման կոմիտեին։ Միաժամանակ նախատեսվում է որոշումը ուժի մեջ մտնելուց հետո 4 ամսվա ընթացքում հանձնման-ընդունման գործընթացը ավարտել։ Առգրավված տրանսպորտային միջոցները տեղափոխվելու են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան։ Դրանց մեծ մասը վաճառվելու է։

Տարածքային և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հավելել է, որ համանման գործընթանցեր են ընթանում նաև համայնքներում։ Նախատեսվում է 50 և ավելի տոկոսով կրճատել համայնքային տրանսպորտային միջոցները։

Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետը հայտարարել էր ծառայողական մեքենաների 70-90 տոկոս կրճատման մասին։