ՀայաստանՔաղաքականություն

Վաղարշապատի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերը ստացել են իրենց հերթական համարները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 18-ի արտահերթ նիստում անցկացրել է վիճակահանություն՝ որոշելու Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի 2025 թվականի նոյեմբերի 16-ի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների հերթական համարները։

Ըստ վիճակահանության արդյունքների՝ կուսակցությունները և դաշինքները հանդես կգան հետևյալ թվերի ներքո․
1. «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք («Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություններ)
2. «Համահայկական ճակատ» կուսակցություն
3. «Հանրապետություն» կուսակցություն
4. «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն
5. «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
6. «Ժառանգություն» կուսակցություն
7. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
8. «Հայրենիք» կուսակցություն

Բացի այդ, ԿԸՀ-ն նիստի ընթացքում բաշխել է հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակների օգտագործման իրավունքը։ Այն բաժին է հասել «Հաղթանակ» դաշինքին և «Մայր Հայաստան» կուսակցությանը։

Նշվել է, որ նախընտրական քարոզարշավը կսկսվի հոկտեմբերի 22-ին և կավարտվի նոյեմբերի 14-ին՝ ժամը 24:00-ին։

ԿԸՀ-ի տեղեկացմամբ՝ մինչև հոկտեմբերի 30-ը կառաջարկվեն թեկնածուների և կուսակցությունների գույքի ու եկամուտների հայտարարագրերը, իսկ նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ հաշվետվությունները կուսակցությունները կներկայացնեն հոկտեմբերի 25-ից՝ յուրաքանչյուր երեք աշխատանքային օրը մեկ։

Հիշեցնենք, որ Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունները նշանակված են նոյեմբերի 16-ին։

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը ինքնաբացարկ էր ներկայացրել Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններից առաջ։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով