ՀայաստանՔաղաքականություն

Ջերմուկում հողի վարձակալության պայմանագիր է չեղարկվել

Հերթը հասավ մարզերին։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը՝ անվավեր ճանաչելով Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի և «Ջերմուկի ըմպելասրահ» ՍՊԸ-ի միջև կնքված հողամասերի վարձակալության պայմանագրերը։

Դատարանի որոշմամբ՝ վարձակալության մրցույթն անվավեր ճանաչելու արդյունքում անվավեր է համարվել նաև ընկերության վարձակալության իրավունքի պետական գրանցումը Ջերմուկում գտնվող երկու հողամասերի նկատմամբ։ Խոսքը վերաբերում է 1,3930 հա (226 միլիոն 37 հազար դրամ կադաստրային արժեք) և 0,2661 հա (45 միլիոն 207 հազար դրամ կադաստրային արժեք) մակերեսներով հողատարածքներին։

Հիշեցնենք, որ պայմանագրերը կնքվել էին դեռ 2015 թվականին Ջերմուկի նախկին քաղաքապետ Վ.Հ.-ի և նրան պատկանող ընկերության միջև։ Առաջին հողամասի տարեկան վարձավճարը կազմել է ընդամենը 53,700 դրամ, իսկ երկրորդ հողամասինը՝ 13,500 դրամ՝ 50 տարի ժամկետով։