
Կանադան նոր վարչապետ ունի
Կանադայի վարչապետ է ընտրվել Մարկ Կարնին։ Նա կփոխարինի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյին, որը հունվարին հայտարարել էր պաշտոնից հեռանալու մասին։ Կարնին, ով նախկինում ղեկավարել է Կանադայի կենտրոնական բանկը, եղել է կուսակցության միակ թեկնածուն, և ստացել է 85,9% աջակցություն։
Նոր վարչապետը անդրադարձել է ԱՄՆ-ի նախագահի՝ Դոնալդ Թրամփի տարածքային հավակնություններին՝ նշելով, որ Կանադան երբեք չի դառնա Ամերիկայի մաս։ Կարնին նաև պետք է լուծի ԱՄՆ-ի հետ առևտրային խնդիրները, որոնք առաջացել էին Թրամփի վարչակազմի մաքսատուրքերի պատճառով։
Հունվարի 7-ին Կանադայի իշխանությունները մերժել էին Թրամփի առաջարկը՝ միավորվել ԱՄՆ-ի հետ, նշելով, որ երկիրը ունի ուժեղ տնտեսություն և անկախություն։
Հիշեցնենք, որ Թրյուդոն ղեկավարել է կուսակցությունը 2013 թվականին, իսկ վարչապետ է դարձել 2015 թվականին, երբ լիբերալները հաղթել են այդ տարի խորհրդարանական ընտրություններում։