
Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձումներ անել Աղվան Հովսեփյանից
Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել դատարանին Աղվան Հովսեփյանից բռնագանձել 29 անշարժ գույք, 8 իրավաբանական անձանցում մասնակցություն, 2 միլիարդ 551 մլն 100 հազար դրամ։
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը 2021թվականին կալանավորվել է։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հափշտակություն կատարելու մեջ: Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը օրինականացնելու համար:
2022–ի օգոստոսի 15–ին Աղվան Հովսեփյանի խափանման միջոցը փոխվել է գրավով։
Շուշան Ասրյան