ՀայաստանՔաղաքականություն

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին կարող են մեղադրանք ներկայացնել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ դեռ չի ստացել գլխավոր դատախազի գրությունը պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, բայց սպասում է դրան։ Նրա խոսքով՝ միայն գրությունը ստանալուց հետո կիմանա՝ ինչ քայլեր պետք է արվեն։

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին իրավապահները խուզարկություններ են անցկացրել «Սրբազան պայքար» շարժման անդամների տներում։ Նրանց մեղադրում են ահաբեկչություն պլանավորելու և իշխանությունը զավթելու փորձի մեջ։ Խուզարկություններ են եղել նաև ՀՅԴ անդամների ու Արթուր Սարգսյանի տանը։ Նա նախկինում արդեն կալանավորվել է՝ պաշտոնեական չարաշահումների գործով։

Իրավապահները հայտնել են, որ 14 մարդ արդեն ձերբակալվել է, կատարվել է ավելի քան 90 խուզարկություն։