ՀայաստանՔաղաքականություն

ԵՄ դիտորդներն Հայաստանում կմնան և կշարունակեն գործունեությունը

Եվրոպական Միության քաղաքացիական անզեն դիտորդական առաքելությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կշարունակի իր գործունեությունը, և այս պահին փոփոխություն չի նախատեսվում։ Այս մասին ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ նշելով, որ առաքելությունը գործում է Հայաստանի իշխանությունների խնդրանքով և կմնա այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։

Դեսպանի խոսքով՝ առաքելությունը խաղաղության և կարգավորման գործիք է, որը աջակցում է տեղական իշխանություններին և ապահովում անվտանգության ամրապնդում։ Ըստ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի, կողմերը պարտավորվում են իրենց համատեղ սահմանին ձեռնպահ մնալ որևէ երրորդ կողմի ուժեր տեղակայելուց։

Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Եմ դիտորդական առաքելությունը կշարունակի գործունեությունը Հայաստանի սահմանային գոտիներում մինչև հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

Հարկ է նշել, որ օգոստոսի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի կողմից նախաստորագրված խաղաղության պայմանագրի մեջ առանձին կետով նշվում էր, որ Երևանն ու Բաքուն պարտավորվում են ձեռնպահ մնալ որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով տեղակայելուց: Հենց սա էլ մտահոգություն էր առաջացնում․ արդյոք ԵՄ դիտորդները կշարունակեն իրենց գործունեությունը Հայաստանում։

Հիշեցնենք որ ԵՄ դիտորդները Հայաստան են եկել 2023 թվականի փետրվարից, և նրանց մանդատը երկարաձգվել է մինչև 2027 թվական։ Պարբերաբար Բաքուն նրանց մեղադրում է լրտեսության մեջ, ինչը արագ հերքվում է առաքելության կողմից։