ՀայաստանՔաղաքականություն

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը

Հոկտեմբերի 25-ին նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը:

Հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովը վավերացրել էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման աշխատանքների կանոնակարգը։ Կանոնակարգը ընդունվել է 67 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Քվեարկությանը մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները չեն մասնակցել նիստին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել` հաստատելով Հայաստանի հետ սահմանի սահմանազատման և անվտանգության հարցերով հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը։