Նիկոլ Փաշինյանը այցելել է Ակադեմիական քաղաքի տարածք
Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել և կից տեսանյութ հրապարակել, որտեղ ցույց է տալիս, որ Ակադեմիական քաղաքի տարածքում աշխատանքները մտնում են գործնական փուլ։
Այցի ընթացքում վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրանք ծանոթացել են տարածքի մաքրության ու կազմակերպման աշխատանքներին, ինչպես նաև շինությունների քարտեզագրմանը և կանաչապատման ծրագրերին։
Նշվել է նաև հնագիտական պեղումների ընթացքը։ Պեղումների ընթացքում բացահայտվել է Սիլիկյանի բնակատեղին՝ Հայաստանի ու հարավկովկասյան նախակերամիկական հնավայրերից մեկը։ Տարածքում հայտնաբերվել են 2–4 մ տրամագծով սենյակներ, վանակատից և բազալտից պատրաստված գործիքներ, մանր ծլեպներ և թեփուկներ:
Վարչապետը ընդգծել է, որ այս աշխատանքները ոչ միայն պահպանության, այլև գիտության և կրթության համար կարևոր են, և դրանց միջոցով Ակադեմիական քաղաքը կդառնա գիտական ու կրթական կենտրոն։
