Արցախի նախկին նախագահները դատապարտվել են 20 տարվա ազատազրկման
Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը մեղադրվում էին ծանր հանցագործությունների մեջ, որոնց մեջ ներառված էին ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։
Ըստ Ադրբեջանի Սահմանադրության՝ հաշվի առնելով, որ նրանք արդեն 65 տարեկան են, Բաքվի ռազմական դատարանը նրանց նկատմամբ ցմահ ազատազրկում չի կիրառել։
Քաղաքացիական անձանցից գերեվարված Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ այս դատավարությունները սկսել էին 2025 թվականի հունվարին։ Ավելի վաղ Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը դատապարտվել էին ցմահ ազատազրկման։

