ԱշխարհՔաղաքականություն

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են

Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Դեմոկրատական կուսակցության թեկնածուն փոխնախագահ Քամալա Հարիսն է, Հանրապետականներինը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Հարիսի ծրագիրը հիմնականում ուղղված է աբորտի իրավունքների աջակցությանը, ինսուլինի գների, առողջապահական ծառայությունների ծախսերի իջեցման և այլն: Թրամփի ծրագիրը ուղղված է տնտեսությանը։ Նա առաջարկել է բարձր մաքսատուրքեր սահմանել ներմուծվող ապրանքների համար, խիստ սահմանային վերահսկողություն սահմանել և միգրանտներին հեռացնել երկրից։

Երկու թեկնածուների մրցավազքը բուռն ընթացք է ունեցել։ Թեկնածուները իրենց նախընտրական արշավներում ընդգրկել էին նաև տարբեր հայտնի մարդկանց։ Տարբեր հեռուստաալիքներ անընդհատ հրապարակում էին վիճակագրություններ՝ ընտրությունների ելքի մասին։ Սակայն մինչև օրս հստակ առավելություն որևէ թեկնածու չի ունեցել։

Ընտրություններում հաղթած թեկնածուն կդառնա ԱՄՆ-ի 47-րդ նախագահը և 2025 թվականի հունվարից կզբաղեցնի պաշտոնը՝ 4 տարի ժամկետով։