
Թուրքիայում բողոքի ցույցեր են նախագահ Էրդողանի քաղաքականության դեմ
Թուրքիայում ցույցեր են ընթանում նախագահ Էրդողանի քաղաքականության դեմ։ Ցույցերի պատճառ են դարձել ընդդիմադիր քրդամետ քաղաքապետերի հեռացումը։ Նրանք մեղադրվում են քուրդ զինյալների հետ կապեր ունենալու մեջ:
Ցուցարարները դատապարտում են այդ քայլը և պահանջում արտահերթ ընտրություններ։
Թուրքական լիրան ԱՄՆ դոլարի նկատմամբ անկում է ապրել 15 տոկոսով։ Ստամբուլում և մայրաքաղաք Անկարայում ցուցարարները դժգոհությունն են հայտնել կառավարության տնտեսական քաղաքականությունից։
Սոցցանցերում տարածված տեսանյութերում երևում են, թե ինչպես են ոստիկանները փակում Ստամբուլում և Անկարայում հավաքված ցուցարարների ճանապարհը։
Շուշան Ասրյան