ԱշխարհԳիտություն

NASA-ի SPHEREx առաքելությունը․ տիեզերքի ծագման ու կառուցվածքի նոր բացահայտումներ

2025 թվականի մայիսին NASA-ն գործարկեց SPHEREx անունը կրող նոր տիեզերական ծրագիրը։ Այս արբանյակի նպատակն է ուսումնասիրել տիեզերքը՝ օգտագործելով հատուկ ինֆրակարմիր լույս, որը մարդու աչքին տեսանելի չէ։ SPHEREx-ը նախատեսված է տիեզերքի ծագման, կառուցվածքի և ջրի տարածման մասին նոր տեղեկություններ բացահայտելու համար։

Այս արբանյակը կստեղծի ամբողջ տիեզերքի եռաչափ քարտեզ՝ ուսումնասիրելով ավելի քան 300 միլիոն գալակտիկա և 100 միլիոն աստղ։ Ի տարբերություն նախկին քարտեզների՝ սա կկարողանա ցույց տալ նաև այն հատվածները, որոնք սովորական աչքով հնարավոր չէ տեսնել։

SPHEREx-ը կգործի Երկրից մոտ 700 կիլոմետր բարձրության վրա և ամեն վեց ամիսը մեկ ամբողջ երկինքը կդիտարկի։ Այն հագեցած է հատուկ սարքերով, որոնք կուղարկեն մեծ քանակությամբ տվյալներ գիտնականներին։

Այս առաքելությունը նախատեսվում է գործարկել առնվազն երկու տարի, սակայն հաջողության դեպքում կարող է երկարաձգվել։ Այն համագործակցում է նաև այլ միջազգային և ազգային գիտահետազոտական հաստատությունների հետ։

Սեդա Մարտոյան