
Գեղամավանում նոր ճանապարհ է կառուցվում դեպի Սևան–Գավառ–Մարտունի մայրուղի
Գեղարքունիքի մարզի Գեղամավան բնակավայրում կառուցվում է նոր ճանապարհ, որը կկապի Սևան–Գավառ–Մարտունի մայրուղին գյուղի մանկապարտեզի հետ։ Ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են հուլիսի վերջին և արդեն կատարված են շուրջ 35 տոկոսով։
Նոր ճանապարհը լինելու է 750 մետր 5100 քմ մակերես։
Նախատեսվում է կառուցել միակողմանի մայթ, տեղադրել բազալտե եզրաքարեր և նոր ջրահեռացման համակարգ, ինչը կապահովի ինչպես երթևեկության, այնպես էլ հետիոտնի անվտանգությունն ու հարմարավետությունը։
Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 77,5 միլիոն դրամ, որն ամբողջությամբ տրամադրվում է պետական բյուջեից։ Աշխատանքների ավարտը նախատեսված է հոկտեմբերին։