
Երևանի քաղաքապետարանը 250 նոր էլեկտրական ավտոբուս կգնի
Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերելու 250 նոր, 18 մետրանոց էլեկտրական ավտոբուս։ Դրանք կփոխարինեն այժմ շահագործվող HIGER ավտոբուսներին և «ԳԱԶել-Սիթի» միկրոավտոբուսներին, որոնք պարբերաբար տեխնիկական խնդիրներ ունեն։
Ծրագրի արժեքը մոտ 98 մլրդ դրամ է․ այն կիրականացվի միջազգային վարկային ֆինանսավորմամբ։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ այս քայլով ոչ միայն կլուծվի հանրային տրանսպորտի շարժակազմի հարցը, այլև կնվազի օդի աղտոտվածությունը, քանի որ էլեկտրական ավտոբուսները վնասակար արտանետումներ չեն ունենա։
Այս գնումով մենք ավարտում ենք շարժակազմի ամբողջական համալրման ռազմավարական ծրագիրը։ Դրանից հետո միայն թարմացման խնդիր կլինի,- նշեց Ավինյանը։