
Հունվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար կառաջարկվեն քարտային և էլեկտրոնային տոմսեր
Երևանի ավագանու որոշմամբ՝ 2025 թվականի հունվարի 1-ից հանրային բոլոր տեսակներից օգտվելիս որոշակի խմբեր կկարողանան օգտվել զեղչային համակարգից։ Բնակիչները կարող են իրենց տոմսերը ձեռք բերել էլեկտրոնային և քարտային տարբերակներով։ Էլեկտրոնային տոմսերը մի քանի հարյուր դրամով ավելի էժան են, քան քարտայինները։
8-17 տարեկան դպրոցականները և նպաստառուները ընդհանուր առմամբ կօգտվեն 20 %, ուսանողները՝ 15 % զեղչից։ Ամենաբարձր զեղչը կստանան թոշակառուները՝ 30 %։
Մինչև 7 տարեկան երեխաները, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ դպրոցականները և ուսանողները, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ծերանոցներում կամ մանկատներում գտնվող անձինք, նախկին ԽՍՀՄ հերոսները, Հայաստանի ազգային հերոսները և 4 և ավելի երեխաներ ունեցողները։
90 րոպե ժամանակահատվածում 3 ուղևորություն կատարելու համար քաղաքացիները պետք է նույնպես գնեն տոմս, որի արժեքը քարտային տարբերակով 300 դրամ է, էլեկտրոնային՝ 280։ 1 օրվա արժեքը անսահմանափակ ուղևորություն կատարելու դեպքում համապատասխանաբար 900 — 880 դրամ է, 7 օրվա համար՝ 5000 — 4800։
Այս որոշումը պետք է իրականացվեր 2024 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով ժամկետները փոխվել են։ Ծրագիրը գործի կդրվի 2025 թվականի հունվարի 1-ից։