Հայաստանի երկաթուղիները կարող են միանալ Ադրբեջանին ու Թուրքիային․ ի՞նչ են ասում Ռուսաստանից
Նա հայտնել է, որ կողմերը կգնահատեն վերականգնման տեխնիկական և ֆինանսական պայմանները՝ հետագայում այդ հատվածները Ադրբեջանի և Թուրքիայի երկաթուղիներին միացնելու համար։ Վերականգնման ենթակա հատվածների երկարությունը կազմելու է Ադրբեջանի հետ սահմանին կազմելու է 1․6 կմ, Թուրքիայի հետ՝ 12․4։
Օվերչուկի խոսքով, երկաթուղային հատվածների վերականգնումը Ռուսաստանին կապահովի Նախիջևանի, Թուրքիայի հետ ուղիղ երկաթուղային հաղորդակցության հնարավորությամբ՝ դեպի Միջերկրական ծովի նավահանգիստներ և Իրանի հետ հաղորդակցությամբ՝ դեպի Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ:
Ռուսաստանի փոխվարչապետը հավելել է, որ տարածաշրջանում աշխատանքներ են տարվում բոլոր խախտված ուղիների ապաշրջափակման ուղղությամբ, ներառյալ Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը։
Նշենք, որ այս նախաձեռնությունը կապված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի գործընկերներին դիմելու հետ։ Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 2008 թվականին հանձնվել է ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանը՝ 30 տարով՝ ևս 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

