Վրաստանում ժամանակավորապես փակվել է Ախալքալաք-Հայաստան ճանապարհը բեռնատարների համար
Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի փոխանցմամբ՝ եղանակային բարդ պայմանների պատճառով Ախալքալաք-Հայաստան սահման տանող մայրուղու որոշ հատվածներ ժամանակավորապես փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Մյուս տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է։
Միևնույն ժամանակ, Ռազմա-վրացական ճանապարհը փակ է ձնահոսքի վտանգի պատճառով։ Amnews-ի տվյալներով՝ ներկայումս նշված ճանապարհահատվածում թույլ ձյուն է տեղում, բայց վտանգի մակարդակը բարձր է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ այսօր ճանապարհը հավանաբար չի վերաբացվի։
Ճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածը երկու ուղղություններով էլ փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Մաքրման աշխատանքները դեռ չեն սկսվել, քանի որ եղանակային պայմանները թույլ չեն տալիս։

